Օգոստոսի 10-ին ժամը 11.00-ին տեղի կունենան Գառնի մայր ջրանցքի և Գառնիի ու Հացավան համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնման նախագծման շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

27-07-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. օգոստոսի 10-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանում տեղի կունենան Գառնի մայր ջրանցքի և Գառնիի ու Հացավան համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնման նախագծման վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Կոտայքի մարզի, Գառնիի գյուղապետարանում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

<
>