Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոց 18/1 հասցեում հանգստի գոտու շինարարության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

03-03-2016

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. մարտի 17-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչառիս հյուրանոցային համալիրի շենքում տեղի կունենան <<Քեթրին գրուպ>> ՍՊԸ կողմից ներկայացված Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոց 18/1 հասցեում հանգստի գոտու շինարարության նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է գնահատման հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

<
>