Կարապիձորի լիթոիդային պեմզայի հանքավայրի ընդլայնված բացահանքի արդյունահանման նախագծի գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

22-06-2016

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. Հուլիսի 7-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղապետարանում տեղի կունենան <Մ.Լ Մայնինգ> ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի Կարապիձորի լիթոիդային պեմզայի հանքավայրի ընդլայնված բացահանքի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:

Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

<
>