Կայքը վերաթողարկման փուլում է

Դրամաշնորհային ծրագրեր 2017թ.

12-10-2017

2017 թվականին կնքվել է 5 դրամաշնորհային պայմանագիր  21.85 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, որոնց իրականացումը նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում, այդ թվում՝
•    2017 թվականի հուլիսի 4-ին կնքվել է Կովկասի Բնության հիմնադրամի կողմից «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աջակցության մեկամյա դրամաշնորհային պայմանագիր 50.0 հազ․ եվրո աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ,
•     2017թ. հուլիսի 7-ին ստորագրվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրային փաստաթուղթը, որը նախատեսում է 20 մլն.դոլարի ներդրում,:
•    2017թ. օգոստոսի 18-ին լրացուցիչ կնքվել է Կովկասի Բնության Հիմնադրամի կողմից «Խոսրովի անտառ»  պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աջակցության արտակարգ դրամաշնորհային պայմանագիր՝ 5մլն.դրամ գումարով, 
•    2017թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության և  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության միջև ստորագրվել է  Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» եռամյա ծրագրի փաստաթուղթը՝  1.0 մլն.ԱՄՆ դոլար արժողությամբ։
•    Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմց հատկացվել է 790.0 հազ. դոլար՝ փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով:

<
>