Հայտարարություն ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմի ռոտացիայի վերաբերյալ
Ղեկավարվելով ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ․ հոկտեմբերի 24-ի N 283-Ա հրամանի N2 հավելվածի դրույթներով` ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհդի/այսուհետ` խորհուրդ/ կազմի ռոտացիա:
Գնառաջարկի Ներկայացման Հրավեր
«Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով»
խորհրդատվական ծառայության համար
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ
Սույն թվականի հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել:
Ի գիտություն բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող տնտեսավարող սուբյեկտներին
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունների (հարկային հաշվարկներ) էլեկտրոնային համակարգ մուտքագրման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են զանգահարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ»՝ 060 544 444 հեռախոսահամարով։
ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ- 988–Ա հրամանագրով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական ձկնորսությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։