Տնկանյութի տարբեր տեսակներ
Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։Անտառապատման աշխատանքների համար օգտագործվում են տարբեր տնկանյութեր, որոնք հիմնականում կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ սերմնաբուսակներ, տնկիներ, կտրոններ։
Գետերի ափամերձ տարածքների վերականգնման նպատակով ժամանակավոր աշխատանքի հրավեր
Գեղարքունիքի մարզի Մաքենիս, Ախպրաձոր, Մարտունի, Գեղհովիտ, Մադինա, Լեռնակերտ, գյուղ Վարդենիկ, Ծովինար, Գանձակ, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Գեղարքունիք, Սարուխան, քաղաք Գավառ, Մեծ Մասրիկ, Գեղամասար համայնք, քաղաք Վարդենիս համայնքների չափահաս բնակիչներին, ովքեր մեծապես տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25-30.03.2021թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօրվանից մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը
Վերլուծելով 2020 թվականին մեկնարկած սիգի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա նպատակը, շրջակա միջավայրի նախարարությունն այսօրվանից մեկնարկում է արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը:
Շնորհակալագրեր Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակիցները՝ օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են շնորհակալագրերով.
Առցանց դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Արփի լիճ» ազգային պարկի գիտության բաժնի աշխատակիցների կողմից մարտի 27–ին ժամը 15:00-ին..
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը, 25-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: