Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է «Տաթև - Խուստուփ կայուն զարգացման արահետ» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարձրացնել Կապան համայնքում էկոլոգիական գիտակցության մակարդակը, ձևավորել բնապահպանական մտածելակերպ՝ բնապահպանական ոչ ֆորմալ կրթության միջոցով Տաթև-Խուստուփ էկոզբոսաշրջային արահետի երկայնքով ստեղծված ենթակառուցվածքներում։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձն Oդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ
Արդեն 71 տարի է, ինչ հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում այն նշվում է արդեն 17-րդ անգամ՝ որպես Օդերևութաբանի օր:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23-28.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գողություն Բերդի դենդրոպարկում և հողերի փչացում Մաստարայի տուֆերի հանքավայրի ընդերքօգտագործմամբ. հարուցվել են քրգործեր
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։
Պարզաբանում
Հաշվեքննության արդյունքները վերաբերում են բացառապես 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածին:
Մարտի 21-ին ամբողջ աշխարհը պաշտոնապես նշեց որպես «Անտառների միջազգային օր»
Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։