Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։
Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը
«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում այս օրինակելի նախաձեռնության հեղինակներին
Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակներում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում։
Առցանց դասընթաց
2021թ. ապրիլի 16-ին ժամը 16-00-ին |Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնի աշխատակիցների կողմից կկազմակերպվի առցանց դասընթաց (Zoom հարթակում):
Դասընթացը նախատեսված է 12-ից բարձր տարիքի անձանց համար։
Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացում փոփոխություններ և լրացումներ են կատարվել
Բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները հավասարակշռելու, ԲՀՊՏ-ների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին հասնելու նպատակով և բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը կանոնակարգելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշման մեջ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12.04-17.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 12-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 12-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 13-ին՝ կեսօրից հետո, 14-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (09.04-14.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 09-ին, 12-ին՝ կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ին, 13-14-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 09-ի և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ին, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ։