Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին Շրջակա միջավայրի նախարարությունում
Ողջունելով ուսանողներին նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շեշտել է երիտասարդների դերի ու մասնակցության կարևորությունը էկոլոգիական դաստիարակության և երկրի առջև ծառացած բնապահպանական խնդիրների լուծման գործում:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (09-14.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ(ցանկը կցվում է)։
Հերքում
EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայքի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականությանը:
3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար
Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (05-10.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ: