Նորարարական գաղափարների ընդունման հայտ
«Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, ...
Ապրիլի 1-ին նշվեց Թռչունների միջազգային օրը
Ապրիլի 1-ին աշխարհում որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (02.04-07.04.2021թ.)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 04-07-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր
Նախարարի տեղկալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շրջակա միջավարի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Գալստյանը և ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժնի պետ Լ. Ղազարյանը:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (01.04-06.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 01-ի ցերեկը, 02-03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 04-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 05-06-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 01-ի ցերեկը, 02-03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 04-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առցանց դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցների կողմից, ապրիլի 2–ին ժամը 16:00-ին, կիրականացվի առցանց դասընթաց (Zoom հարթակում):
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (31.03-05.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 01-03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը ապրիլի 01-ին, 02-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 31-ի ցերեկը, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 01-03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: