ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 25-ին նախաձեռնել է մասնագիտական հանդիպում-քննարկում՝ Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների հետ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24.09-29.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ – ՁԿՆՈՐՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՂՎԱԾ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, որը որոշ լրամշակումներից հետո այժմ ամբողջությամբ գործարկված է։
Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23.09-28.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Բորիս Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ ՇՄՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում
Ծնվել է 1977թ. ապրիլի 27-ին
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտություն Պետական քննական հանձնաժողովի որոշմամբ տրվել է դիպլոմավորված մասնագետի դիպլոմ
Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։