Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ը
Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։
3.2 մլն եվրո` Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Հրավիրում ենք հասարակական սեկտորի, ոլորտով հետաքրքրված կառույցների և անհատների ուշադրությունը
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» 1.2 բաղադրիչի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:30-ին Zoom առցանց հարթակի միջոցով։ Կից ներկայացված է աշխատաժողովի օրակարգը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (05.02-10.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 5-ին` կեսօրից հետո սպասվում է անձրև, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (04.02-09.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին սպասվում է անձրև։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:
«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ. փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։