«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին։
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԱԺ 5-րդ նստաշրջանում օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մետյու Պետիտը։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է. ԲՀՊՏ-ՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ավարտը, առաջնորդվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով և ԲՀՊՏ-ների կանոնադրություններով՝ վերսկսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային տարածքներ մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15.09-20.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 16-17-ին Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԵՂԵԳԻՍ ԳԵՏԻ 17 ՓՀԷԿ-երի ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։
Հոգատար ու պատասխանատու վարք դրսևորենք բնության և շրջակա միավայրի հանդեպ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակ են ստանում քաղաքացիներից, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր՝ կցված լուսանկարներով։