Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների հարցերը՝ հասարակական խորհրդի նիստի օրակարգում
Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների կանխարգելման հարցերն են քննարկվել շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին։
Քննարկման հրավեր շինարարական կազմակերպություններին
Աշխատանքների նախահաշվային գինը՝ շուրջ 540.0 մլն դրամ է
Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար սույն թվականի օգոստոսի 8-ին տեղի է ունենալու Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման 2019-2021 թվականների ժամանակահատվածում իրականացման ենթակա աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված ՇՄՆ-ԲՄ-ԱՇՁԲ-19/01 ծածկագրով մրցույթի հայտերի բացումը։
JICA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր են մշակվել
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JICA) Վրաստանում մշտական ներկայացուցիչ Յուկիհիկո Եջիրի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի և Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Հրատարակվել է 2019թ. ապրիլի 25-27-ն Չինաստանում տեղի ունեցած Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին նվիրված ամսագիրը։
Համաժողովին Հայաստանը ներկայացրել էր Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Գույքագրվում է ընդերքօգտագործման թափոնների լքված և տիրազուրկ տեղամասերը
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերի ուսումնասիրության և գույքագրման աշխատանքներ։
Մեկնարկել է «Կանաչ ավտոբուս» ծրագիրը
Ս. թ․ հունիսի 29-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում մեկնարկել է «Կանաչ ավտոբուս» ծրագիրը։ Օրը նշանավորվել է «Հայբույս» փառատոնի անցկացմամբ, որի շրջանակներում ներկայացվել են շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր։