#MEDIAԱԿՏԻՎ
Աշխատանքային նոր շաբաթվան ընդառաջ՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ընթացքում լրատվական հարթակներում տեղ գտած բոլոր այն հրապարակումները, որոնք անդրադարձել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia և նախարար Romanos Petrosyanի գործունեությանը։
Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է
Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման ՄԱԿ համաժողովում, որը կայացել է 1992թ.՝ Ռիո դե Ժանեյրոյում, գրում է Calend-ը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22-27.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 22-ի և 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ին նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին գիշերը և երեկոյան, 24-25-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
1 միլիոն 920 հազար եվրոյի պայմանագրեր՝ եռամյա աշխատանքների իրականացման համար
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո:
Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլի հայտերի ընդունումը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին»...
ՄԱՐՏԻ 25-ից կմեկնարկի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը
Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և տարածքի սոցիալ-տնտեսական խնդիրները կանոնակարգելու նպատակով 2020 թվականին մեկնարկեց Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձարարական ծրագիրը։
Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: