Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի գլխավորած կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների մասին
ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի անձնական հրավերով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է նախարարական կլոր սեղանին։ Միջոցառումը նախորդում էր ապրիլի 22-ին կայանալիք առաջնորդների համաշխարհային գագթնաժողովին, որը նախաձեռնվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից՝ ի նշան ԱՄՆ նոր վարչակազմի պատրաստակամությանը՝ միանալու կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարին։
Ահազանգ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ
2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Սպիտակ արագիլները և մարդիկ. կոնֆլիկտների լուծում
Շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար բողոքներ է ստանում տարբեր անձանցից և ընկերություններից` սկսած տեղի բնակիչներից մինչև բջջային հեռախոսային ընկերություններ: Մարդիկ և ընկերությունները բախվում են նույն խնդրին. սպիտակ արագիլները բնադրում են իրենց տարածքում և խոչընդոտում են ջրահեռացման համակարգի պատշաճ շահագործմանը, բջջային հեռախոսների ընկերության ալեհավաքի համակարգի աշխատանքը և այլն:
Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է
Նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։
Կլիմայի փոփոխությունը վտանգավոր է աշխարհում բոլո՛ր երեխաների համար։ Բայց, որպեսզի կարողանանք պայքարել դրա դեմ, նախ պետք է իմանանք՝ ինչ է այն։
Ապրիլի 25-ի Համապետական ծառատունկին ընդառաջ
Ինչպես ընտրել տարածք ծառերի տնկման համար
Տարածքի ընտրությունը կարևոր է ինչպես առանձին ծառերի, այնպես էլ լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման համար։ Ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն բազմաթիվ գործոններ, այդ թվում.
Բնակլիմայական պայմանների և նախկին բուսական ծածկոցի մասին մանրամասն տեղեկատվությունը, որը թույլ է տալիս ավելի ստույգ պլանավորել ապագա տնկարկի տեսակային կազմը և կառուցվածքը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22-27.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 22-ին, 26-27-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Ապրիլի 22-ին, 26-27-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: