Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը հանդիպել է Ուկրաինայի շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ընդունել է Ուկրաինայի շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող պաշտոնական պատվիրակությանը։
Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը
Կայացել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Գերմանական զարգացման բանկի (KfW) ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի գլխավորած պատվիրակությունների հերթական աշխատանքային հանդիպումը։
ԲՀՊՏ-ներին փոխանցվեց հակահրդեհային նշանակության 4 ամենագնաց
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Հունիսի 17-ը Անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է
25-տարի առաջ՝ 1995 թվականի այս օրը ստորագրվեց Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան: Հայաստանը «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիային անդամակցող առաջին երկրներից է, որը մշակել է երկրում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը։
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպման է հրավիրել բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ներկայացուցիչներին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպման է հրավիրել Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչների, որին մասնակցել է նաև տվյալ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ը, երկրագնդի բնակչությունը նշում է որպես բնության պահպանությամբ մտահոգ քաղաքացիների օր։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունն այդ օրը հռչակել է Բնապահպանի օր:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ ոլորտում արված աշխատանքների և անելիքների մասին
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել և ներկայացրել մեկ տարում բնապահպանության ոլորտում իրականացված քաղաքականության հիմնական ուղղությունները, բարեփոխումների ընթացքը և ձեռքբերումները։