ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է
Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից` կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։
Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ գերխնդիր
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցավ անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխնախարար Ա. Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ. Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի. Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ. Ավետիսյանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (20.01-25.01.2021թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
2020 թվականին Սևանա լիճ բաց թողնված ձկնաքանակի մասին
2020 թվականի ընթացքում Սևանա լիճ ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։
ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19.01-24.01.2021թթ.)
ՈՒշադրություն
Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 19-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։Երևան քաղաքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների ռիսկի առջև
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։