Խորհրդին ներկայացվել է 2017 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը
Տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը։
Որսորդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են կանոնների խախտմամբ իրականացվող որսի կանխարգելման ուղիները
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է <<Որսակ>> հայ որսորդների և ձկնորսների միություն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։
Բնապահպանական թեմաներով պատմվածքների մրցույթի հաղթողներին պարգևատրելու համար հատկացվել է 1 744 320 ՀՀ դրամի դրամաշնորհային միջոցներ
Հասարակության մոտ բնապահպանական մշակույթ ձևավորելը ՀՀ բնապահպանության նախարարության հիմնական գործառույթներից է և այդ նպատակով պարբերաբար իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր:
Բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդը կնպաստի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը և գետերի էկոհամակարգերի բարելավմանը
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծով, որն ընդունվել է սույն թվականի հունվարի 25-ի նիստում, սահմանվում է, որ ուսումնասիրված գետերի գործող հիդրոլոգիական դիտակետերի հատածքներում բնապահպանական թողքի արժեքն որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը որպես «անվտանգության գործոն»
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է 1 148 086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի,...
Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը։