Կոնֆերանս՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ
Բնապահպանության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել «Կենսաբազմազանությունը ագրարայինում» խորագրով կոնֆերանսը։
Բնապահպանության նախարարն ընդունել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի կառավարման գծով տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակության հետ:
Բնապահպանության ոլորտում հայ-իտալական հարաբերությունները կբարձրացվեն որակական նոր մակարդակի
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ:
Բնապահպանության նախարարությունը խորացնում է համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ
Նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ:
7 ամիս աշխատանքի համար մինչև 25 հազար դոլարին համարժեք դրամ ընդհանուր աշխատավարձով Ազգային ավագ փորձագետի ընտրության մրցույթին մասնակցելու հրավեր
Պաշտոնը՝ Ազգային ավագ փորձագետ՝ պատասխանատու Հայաստանի դիրքորոշման մշակման համար Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակներում:
Պայմանագրի ժամկետը՝ 01 հունիսի – 25 դեկտեմբերի, 2019 թ.
Բնապահպանության նախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մայիսի 13-14-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին, որը միտված է խթանելու պետությունների ջրային անվտանգությունը` ջրային ռեսուրսների միջոլորտային կառավարման միջոցով:
Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակից վերապատրաստվում են բնապահպանական թեմաներով
Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ կաղմակերպել էին «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հանրային և քաղաքացիական ծառայողների բնապահպանական թեմաներով դասընթացների մեկնարկի միջոցառում։