Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում ակտիվ ընթանում են մաքրման աշխատանքներ
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի աշխատակիցները Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ մասնաճյուղի տարածքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի համապետական ծառատունկին Տավուշի մարզում նախատեսվում է տնկել 6000 ծառ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (20-25.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 20-22-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Ապրիլի 20-22-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին
Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։
Նախատեսվում է տնկել 300.000 ծառ։
100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի կհատկացվի Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,..
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին
Նախարարին այցի ընթացքում ուղեկցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները:
Մեծ ծառատունկ Սևանա լճի ափին. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց 10,000 տնկի
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում այսօրվա ծառատունկն ուղղված էր ոչ միայն մեր երկրում անտառածածկ տարածքների ավելացմանը, այլև խորհրդանշում էր հետպատերազմյան շրջանում մեր պետականության ու ժողովրդի վերածնունդը։ Ընտրվել էր այնպիսի տեղանք, որտեղ հնարավոր կլինի նաև ապահովել տնկված ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը:
Համագործակցություն լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի (Lithuanian Development Cooperation and Democracy Promotion programme) շրջանակներում
Հայաստանում ապակե և պլաստիկ թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատման նամակ էր ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։
Կողբի գեղարվեստական դպրոցի դպրոցական անտառպետության անդամները «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոնում մասնակցել են ծառատունկի
Նման միջոցառումները նպաստում են ինչպես դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, այնպես էլ՝ բնագիտական ոլորտի զարգացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։