Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը։
ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու քոլեջների հետ
ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանն այսօր համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու՝ «Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանի և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ։
Պարզաբանում ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ
ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք...
Վարչապետը ծանոթացել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է գերատեսչության 2018թ․ գերակա խնդիրները և միջոցառումները
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ոսուլիսի ժամանակ ներկայացրել է 2018 թվականին բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները և գերակա խնդիրները։
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 764.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության...