Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (08.01-13.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում,Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախագոներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին հյուսիս-արևեյյան 2-5մ/ւվրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
24-ժամյա խիստ հսկողություն է սահմանվել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.12.2020-04.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս- արևեյան 5-10մ/ւվբկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.12.2020-03.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում:
Առգրավվել և ոչնչացվել են
Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին:
Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար
ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կայացավ ՄԱԶԾ կողմից կազմակերպված «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» խորագրով աշխատաժողովը, որի գործնական փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին: