Ոչ ֆորմալ հանդիպում բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել բնապահպանական թեմաներ լուսաբանող «Էկոմեդիա ցանցի» լրագրողների հետ:
Մենք բաց ենք ցանկացած առաջարկություն, ամենախիստ քննադատություն լսելու
«Բնություն» շաբաթաթերթի հարցերին պատասխանում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե․ Տերտերյանը
-Պարոն Տերտերյան, ի՞նչ նպատակով ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվեց և ստեղծվեց նոր մարմին` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի՞նչ երաշխիք, որ այն գործելու է ավելի արդյունավետ:
ԵՊՀ էկոլոգիական լրագրության մեջ մասնագիտացող ուսանողներին ընդունել են ՀՀ ԲՆ պատասխանատուները
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի` էկոլոգիական լրագրության մեջ մասնագիտացող ուսանողները ցանկություն էին հայտնել ծանոթանալ հանրային կապերի գործառույթի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած աշխատանքներին:
Լրատվական կայքի հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
http://www.police.am/news/view/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF051017.html
Հայաստանի արտաքին պարտքի նվազեցումը պետք է լինի երկրում բնապահպանական վիճակի բարելավման արդյունք
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի առաքելության անդամներին` ավագ տնտեսագետներ Գոհար Գյուլումյանին, Լեա Հաքիմին, բնապահպանական հարցերով մասնագետ Մայա Մուրիշիչին և խորհրդատու Ալեքս Լևինտաներին:
Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԲՆ-ի և ՀՀ ԱԻՆ-ի միջև
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի միջև:
Նախատեսվում է վայրի կենդանիների անազատ-կիսաազատ պահպանման գործընթացը կանոնակարգել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով
Հոկտեմբերի 4-ին` Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի և ապահովագրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: