Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.01-03.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 29-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ին, 31-ի ցերեկը առանաձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի ցերեկը սպասվում է թույլ տեղումներ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով
2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20.000 դրամով։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (27.01-01.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում.
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 2-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն Կապան և Քաջարան համայնքների 8 բնակավայրերի 6 դպրոցներում իրականացրեց «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնում Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարելավել հանրակրթական դպրոցներում էկոկրթության մակարդակը։
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում։ Նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացրել տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (26.01-31.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 26-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 29-ինառանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 26-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում է թույլ ձյուն:
Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը,ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը և ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության ծրագրերի համակարգող Հովհաննես Ղազարյանը։