Սահմանվել են 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (16-21.02.2021թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 16-ի ցերեկը, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ հրաժեշտի աշխատանքային հանդիպում ունեցավ
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակության կազմում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը։
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (՛՛EU4Environment ՛՛) ծրագրի շրջանակներում նախատեսվող դասընթացների իրականացման համար կազմակերպության ընտրության մրցույթ
Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ շրջակա միջավայրի համար» (՛՛EU4Environment՛՛) տարածաշրջանային ծրագրի «կանաչ» որոշումների կայացում բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կողմից նախատեսվում է իրականացնել կանաչ տնտեսության վերաբերյալ վերապատրաստման առցանց դասընթաց՝ ուղղված կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը և «կանաչ» քաղաքականության մշակմանը։
Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15-20.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 15-ի և 20-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-19-ին, 20-ի գիշերը՝ թաց ձյուն:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։