Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (05.02-10.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 5-ին` կեսօրից հետո սպասվում է անձրև, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (04.02-09.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին սպասվում է անձրև։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:
«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ. փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (03.02-08.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում
Փետրվարի 03-ի ցերեկը, 04-ին, 05-ի գիշերը, 06-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, յեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Քամին հարավ արևմտյան 5-10մ/վրկ, փետրվարի 05-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 04- 05-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում
Փետրվարի 03-ի ցերեկը, 04-ին, 05-ի գիշերը, 06-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ին կեսօրից հետո սպասվում է անձրև:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին
Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին, շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։
Դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին մասնակցելու հրավեր
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակներում հրավիրում է կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետների, ինչպես նաև անկախ փորձագետների` մասնակցելու ՊՏԱԾ-Հ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների կողմից ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև այդ քաղաքների տնային տնտեսությունների կողմից ներկայացվելիք փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին: