Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (09.09-14.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են
Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԹԱՓՈՒԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ
ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և Բնապահպանության նախարարների 2011 թվականի համատեղ հրամանով հաստատվել է ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառներին անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային առցանց հանդիպում-քննարկում է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն ունեցավ Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (08.09-13.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում իրականացվող կադրային խորքային բարեփոխումների ու նոր քաղաքականության ներդրման արդյունքում կազմավորված ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատն իր ողջ հզորությամբ արդեն գործում է մոտ 10 օր
24 հոգուց բաղկացած հատուկ ջոկատի աշխատանքային պարտականություններն են
«Սևան» ազգային պարկի ողջ տարածքում շուրջօրյա ջրային և ցամաքային պահպանության իրականացումը
իրավախախտումների նախականխումը
ապօրինի ձկնորսության դեմ պայքարը
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (07.09-12.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կնվազի 4-6 աստիճանով: Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: