Ընդլայնվում են համագործակցության շրջանակները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ս.թ. դեկտեմբերի 9-ից 13-ը մասնակցում է «Փորձագիտական առաքելություն՝ միտված կենսաբազմազանության օրենսդրական դաշտի պաշտպանությանը» թեմայով աշխատանքային քննարկմանը։
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը, մասնավորապես նշելով, որ այն կիրառվում է մի շարք դեպքերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար:
Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Կարևորելով անտառների դերը՝ կլիմայի փոփոխության համատեքստում» բարձրագույն հանդիպմանը
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կարևորելով անտառների դերը՝ կլիմայի փոփոխության համատեքստում» բարձրագույն հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իսպանիայի, Չիլիի, Էկվադորի, Պակիստանի, Եթովպիայի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարները։
Իրինա Ղափլանյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Յոհանես Օլյելունդի գլխավորած պատվիրակությանը։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավոր զրույց է ունեցել Իսպանիայի թագավորի հետ
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ մասնակցել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովի պատվիրակների պատվին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը։
Իրինա Ղափլանյանը ընդունել է քաղաքացիներին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է մոտ երկու տասնյակ քաղաքացիների: Հանդիպմանը ներկա էին նաև գերատեսչության մի շարք ստորաբաժանումների պատասխանատուներ: