Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (02-07.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-6-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 2-ի երեկոյան, 3-ի գիշերը, 4-ին՝ երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (01-06.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 2-5-ին աոանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ՜արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օղի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.09-05.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին, 3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին, 4-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.09-04.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՇՄՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԵՐԸ
Ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվել և համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը։
Կարճ ժամանակ անց Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների մի քանի տասնյակ աշխատակիցներ զորակոչվեցին ազգային բանակ։
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԵՐԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ
Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ռեժիմը, Շրջակա միջավայրի նախարարության կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես՝ մինչև ռազմական դրության ավարտը, դադարեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռազմական դրությամբ պայմանավորված կասեցվել են շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.8-Ղ3-2), շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.5-Ղ3-2), շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 15-32.10-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններնը զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթների անցկացումը։