Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15-20.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 15-ի և 20-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-19-ին, 20-ի գիշերը՝ թաց ձյուն:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։
Զավթած տարածքը վերադարձվեց «Սևան» ազգային պարկի տնօրինմանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։
Իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12-17.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Ընթացիկ ամսվա վերջում կգումարվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
Ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը։ Ստացվել է խորհրդին անդամակցելու 40 հայտ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (11-16.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: