Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը,ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը և ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության ծրագրերի համակարգող Հովհաննես Ղազարյանը։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքային այցը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ
Փոխնախարար Ա. Մազմանյանը, աշխատանքային խմբով, հունվարի 22-ին այցելություն էր իրականացրել «Դիլիջան» ազգային պարկ», որի շրջանակներում, նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ԴԱՊ-ի աշխատակիցների հետ:
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները հունվարի 22-23-ին մասնակցեցին ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի պատրաստում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ սեմինարին:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25.01-30.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 29-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի ցերեկը, 26-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է ձյուն:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը
Պատվիրակությունը գլխավորում էր Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան։ Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ. Ավետիսյանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22.01-27.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ին բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։