Շրջակա միջավայրի նախարարությունն ահազանգում է հումանիտար և բնապահպանական վտանգի մասին
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է նյութական և այլ համապատասխան աջակցություն ցուցաբերել Արցախի մեր հայրենակցներին, ՊԲ-ին և առաջնագծին
Նախարարության աշխատակիցներն, ովքեր օգտվում են սոցիալական ապահովության փաթեթներից, գործածել են սոցիալական փաթեթի իրենց գումարները «Հայաստան համահայկական» հիմնադրամին և «1000 դրամ» հիմնադրամին ուղղելու հնարավորությունը։
Շրջակա միջավայրի նախարարության սեպտեմբեր ամսվա սոցիալական փաթեթների գումարը կազմում է շուրջ 1 մլն ՀՀ դրամ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (20-25.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 23-25-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր թույլ անձրև:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19-24.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տրանսպորտային միջոցներ ՝ առաջնագծի կարիքների համար
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առաջին օրերից Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ շարունակում է իր ռեսուրսներն ուղղել Արցախի, ՊԲ-ի և առաջնագծի կարիքների ապահովմանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (16-21.10.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ին կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները» միասնական համազգային դրամահավաքին է փոխանցում 1.000.000 ՀՀ դրամ
Եթե ամուր է թիկունքը, ամուր է ճակատը, և հաղթանակը պետք է բոլորս միասին կերտենք: