Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (13.01-18.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար
Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12.01-17.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (11.01-16.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 11-ի ցերեկը 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան` առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (08.01-13.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում,Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախագոներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին հյուսիս-արևեյյան 2-5մ/ւվրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
24-ժամյա խիստ հսկողություն է սահմանվել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում: