Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 1 414 900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է...
Հայաստանի հարուստ բնաշխարհն առանձին ցուցասրահով կներկայացվի «Ես Հայաստանն եմ- մեծ մշակույթ» ցուցահանդեսում
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է «Ինտերնացիոնալ արտ» ընկերության ներկայացուցիչ Մարիկա Փարսադանելլիին, ով Հայաստան է ժամանել «Ես Հայաստանն եմ- մեծ մշակույթ» նախագծի շրջանակներում:
Քննարկվել է Հայաստանի համայնքները Էկոգյուղերի գլոբալ ցանցում ընդգրկելու հեռանկարը
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրեն Կոշա Անջա Ջոուբերտին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանին, ում հրավերով հյուրը Հայաստան է ժամանել «Արևորդի» միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնին մասնակցելու նպատակով:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: ՊՈԱԿ-ի վարչական շենքում գտնվող թանգարանում կարճատև շրջայցից հետո բնապահպանության նախարարը գերատեսչության պատասխանատուների հետ մեկնել է արգելոցի հրդեհից վնասված տարածքներ, շրջել մի քանի տեղամասերում, որտեղ մասնագետներն արձանագրել են բնության ինքնավերականգնման ակնառու փաստեր:
Այրել են «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասում պահպանություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության պահակակետը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում, շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում:
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան միավորված համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է.