Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել
Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից: Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված
Մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տալ 2021 թվականի ընթացքում։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (05.04-10.04.2021թ.)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 05-ի ցերեկը, 07-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 05-09-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 05-ի ցերեկը, 06-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նորարարական գաղափարների ընդունման հայտ
«Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, ...
Ապրիլի 1-ին նշվեց Թռչունների միջազգային օրը
Ապրիլի 1-ին աշխարհում որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (02.04-07.04.2021թ.)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 04-07-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր
Նախարարի տեղկալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շրջակա միջավարի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Գալստյանը և ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժնի պետ Լ. Ղազարյանը: