Շրջակա միջավայրի նախարարությունը նախապատրաստվում է համապետական ծառատունկին. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի
Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (13.04-18.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 13-ին՝ կեսօրից հետո, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Արտաշատ քաղաքի այգում աղվեսի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ
Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ և հորդորում՝ զերծ մնալ որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։
Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։
Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը
«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում այս օրինակելի նախաձեռնության հեղինակներին
Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակներում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում։
Առցանց դասընթաց
2021թ. ապրիլի 16-ին ժամը 16-00-ին |Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնի աշխատակիցների կողմից կկազմակերպվի առցանց դասընթաց (Zoom հարթակում):
Դասընթացը նախատեսված է 12-ից բարձր տարիքի անձանց համար։