Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակից վերապատրաստվում են բնապահպանական թեմաներով
Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ կաղմակերպել էին «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հանրային և քաղաքացիական ծառայողների բնապահպանական թեմաներով դասընթացների մեկնարկի միջոցառում։
Չվող թռչունների համաշխարհային օրվան ընդառաջ Սևանի ափը մաքրվել է պլաստիկից
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։
Ֆրանսիական կողմի հետ քննարկվել է կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ընթացքը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությունները քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը:
Պարզաբանում
<<Ժողովուրդ>> օրաթերթի մայիսի 8-ի թիվ 80 թողարկման մեջ հրապարակված «Մաքրման աշխատանքների համար մրցույթ դեռ չի հայտարարվել» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել անճշտություններ։
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի մոտ տեղի է ունեցել 2019թ. ապրիլ ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 12 քաղաքացի:
Պարզաբանում «Սվ ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ
Համացանցում տարածված «Սվ ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ հայտնում ենք, որ Բնապահպանության նախարարությունը որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չի տալիս և ցանկացած նախատեսվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն և փորձաքննությունն իրականացնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Բնապահպանության նախարարն ապրիլի 25-27-ը Չինաստանում կմասնակցի գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Պեկինում տեղի ունենալիք Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակներում կանցկացվի նաև «Կանաչ Մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և կտրվի «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ Զարգացման Միջազգային Կոալիցիայի» մեկնարկը: