Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12-17.03.2021թթ.)
Ուշադրություն
Մարտի 12-ի ցերեկը հաևարապետություևը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն: Մարտի 13-17՛֊ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևեցան 5-10մ/ւվրկ, մարտի 12-ին աոանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 12-ի քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում 17-20մ/ւխկ: Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 11 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ և ՏԵՂԱԴՐՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը առցանց ձևաչափով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն ու պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ների գիտական և էկոտուրիզմի բաժինների ներկայացուցիչների հետ
Քննարկվել են ՊՈԱԿ-ների գործունեությանն առնչվող հետևյալ հարցերը՝
Էկոկրթություն
ՊՈԱԿ-ների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ տաբեր տարիքի երեխաների և պատանիների համար պարբերաբար անցկացնել կրթական առցանց դասընթացներ։
Անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները շուտով կվերամեկնարկեն
Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի լրամշակման և վարձավճարների վերաբերյալ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (11-16.03.2021թթ.)
Ուշադրություն
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին՝ ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Արթիկ քաղաքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու շինարարական աշխատանքների կազմակերպության ընտրության մրցույթ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (10-15.03.2021թթ.)
Ուշադրություն
Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով: