Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ
Մենք «բարիկադի» միևնույն կողմում ենք. Շրջակա միջավայրի նախարարը հանդիպեց բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջերի ապօրինի որսի մասին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
Նախարարության ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության հետ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (21-26.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-24-ին սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին մերկասառույց։
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները «Խելացի մոնիթորինգի» դասընթացներին
«Շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիտորինգ Սևծովյան ավազանի երկրներում» ծրագիր շրջանականերում, դեկտեմբերի 15-17-ին «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները մասնակցեցին Խելացի մոնիթորինգի դասընթացներին, որի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շըջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով: Քամին' հյուսիս-արևմտյան' 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այցով Բրյուսելում է
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Սիրելի գործընկերներ,
սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող բնապահպանական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։