Դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
«Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
Բնապահպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։
Բացվել է լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը
Դեկտեմբերի 18–ին Երևանում տեղի է ունեցել լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման մասնակցել են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
Իրականացվել է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ նախարարության ներքո իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի փակման միջոցառմանը։
«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Դիանա Եղյանը
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլում, համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում ընտրվել էին Դիանա Եղյանի, Կարեն Էրոյանի, Վազգեն Գալստյանի թեկնածությունները։
Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև ստորագրվել է Հիմնական համաձայնագիրը
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։
Իրականացվում են ԲՀՊՏ-ների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ
Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ։