Դեկտեմբերի 11-ին Կանաչ կլիմայի հիմնադրամի և Հայաստանի միջև կստորագրվի Հիմնական համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետությունը և Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի շրջանակներում կստորագրեն Հիմնական համաձայնագիրը։ Այն դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում Հայաստանի կողմից կստորագրի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։
Մեղրիի համայնքի բնակավայրերին անվճար մատակարարվում է վառելիքային բրիկետներ
Բնապահպանության նախարարությունը, <<Արևիք>> ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, <<Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը:
Բնապահպանական ծրագրերի շրջանակներում դրամաշնորհներ են տրամադրվել Հաղարծին և Թեղուտ գյուղերի բնակիչներին
Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Էրիկ Գրիգորյանը հանդիպել է նոյեմբեր ամսին իր մոտ ընդունելության համար գրանցված քաղաքացիներին
Քաղաքացիների մի մասը, որոնց թվում եղել են ոլորտի մասնագետներ, նախարարին են ներկայացրել առաջարկներ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել իրենց փորձով ու գիտելիքներով օժանդակել դրանց իրականացմանը։
«Դիլիջան» ազգային պարկը գնում է ծառի սերմեր և առաջարկում աշխատանք
Բնապահպանության նախարարության վարած քաղաքականության հիմնական ուղղություններից է Հայաստանի անտառային տարածքների վերականգնումը։ Այդ նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ ավարտին է մոտենում այս տարի մեկնարկած Լոռու և Տավուշի մարզերում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված 2000 հա անտառների անտառվերականգնման աշխատանքները:
Սոցիալական գովազդի, պաստառների և բնապահպանական թեմաներով հեռուստահաղորդաշարների պատրաստման մրցույթ
Բնապահպանության նախարարությունը ՄԱԶԾ-ի/UNDP/ հետ միասին նախաձեռնել է սոցիալական գովազդի, պաստառների և բնապահպանական թեմաներով հեռուստահաղորդաշարների պատրաստման գործընթաց։
Մրցույթի հայտարարությունը հղումով՝
Բնապահպանության ոլորտում տարվող քաղաքականությունն արմատապես փոխվել է
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել վերջին 6 ամսում ոլորտում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների, մեկնարկած բարեփոխումների, ընթացող և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությամբ։ Հանդիպմանը հրավիրված էին բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։