Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին
Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին, շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։
Դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին մասնակցելու հրավեր
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակներում հրավիրում է կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետների, ինչպես նաև անկախ փորձագետների` մասնակցելու ՊՏԱԾ-Հ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների կողմից ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև այդ քաղաքների տնային տնտեսությունների կողմից ներկայացվելիք փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (02.02-07.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 02-ի ցերեկը, 03-04-ին, 05-ի գիշերը, 06-ի ցերեկը, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 06-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 02-ի ցերեկը, 03-04-ին, 05-ի գիշերը, 06-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։
«Սևան» ազգային պարկի» սեփական կարողությունների ընդլայնման նպատակով տեխնիկական միջոցների ձեռքբերման մրցույթ է հայտարարվել
Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը դադարեցրել էր Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով զբաղվող կապալառու ընկերության վճարումները և փաստաթղթերն ուղարկել դատախազություն։
Փետրվարի 1-ից նոր թափով մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ Սևանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման և ապօրինի շինությունների ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն տեղի ունեցավ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (01.02-06.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 01-ի ցերեկը, 02-04-ին, 05-ի գիշերը, 06-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 06-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 01-ի ցերեկը, 02-04-ին, 05-ի գիշերը, 06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտից հետո լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։