«Հանուն բնության պահպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառք
Հրավիրում ենք ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարան` մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարարության և Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով նախաձեռնության կազմակերպած «Հանուն բնության պահպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառքին:
Տեղի է ունեցել Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովի 3-րդ նստաշրջանը
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում կայացած Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովի 3-րդ նստաշրջանին։
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանական մշակույթի ձևավորման և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հրավիրված փորձագետները քննարկել են Հայաստանում բնապահպանական մշակույթի ձևավորման հիմնահարցերը և Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ. կատարման ընթացքը:
Քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող օրենսդրական նոր նորմերի մասին տեղեկացվել են տեսուչները
Երևան քաղաքի Օրհուս կենտրոնում կայացել է աշխատաժողով, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևան քաղաքի և տարածքային բաժինների տեսուչները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տեսուչները։
Այսուհետ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններ ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով
Ս/թ դեկտեմբերի 11-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրում» թեմայով սեմինար:
Երկու տարեկան արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։
Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
«Տարիներ շարունակ բնապահպանությունը ստորադասվել է տնտեսական շահին». Արծվիկ Մինասյան