Հանրային քննարկման է դրվում ՇՄԱԳ օրենքի փոփոխության նախագիծը
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Մաքրվում են արագիլների՝ օրգանական յուղով աղտոտվելու հավանական վայրերը
Մեկնարկել են Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդի մաքրման աշխատանքները, որտեղ, ըստ դիտարկումների հայտնաբերվել էին այն օրգանական յուղերի կուտակումները, ինչով պատվել էին մոտ 100 արագիլ։ Մաքրման աշխատանքներն իրականացնում է Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Համատեղ բնապահպանական ծրագրերով կխորացվի համագործակցությունը Հայաստանի և Ճապոնիայի միջև
Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության հարցերն են քննարկել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։
Սնդիկ պարունակող որոշ արտադրանքներ փուլերով դուրս կբերվեն շրջանառությունից
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Շրջակա միջավայրի նախարարի մոտ հանդիպման եկած քաղաքացիները և ոլորտի մասնագետները տեսակետներ ու լուծումներ են առաջարկել ջրերի կառավարման, էներգախնայող տեխնալոգիաների, տների ջեռուցման այլընտրանքային միջոցների և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ։
Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության աշխատանքային խմբում ընդգրկվելու հրավեր
Հարգելի գործընկերներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիության ապահովման համար:
Մոտ 720 մլն դրամ՝ Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու համար
Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության առողջությունը։