Մասիս քաղաքում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի հետևանք չէ
Նախորդ օրերի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի և օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները։
«Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը տրվել է «Սոճուտ» դենդրոպարկում
Սեպտեմբերի 30-ին Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման բացումը, որին մասնակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը և մի շարք բարձրաստիճան պայտոնյաններ:
ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի
Սեպտեմբերի 28-ին, Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր տեղեկատվության ազատության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը:
ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է Նաիրիտում առկա քիմիական նյութերի` շրջակա միջավայրի համար անվտանգ հեռացման հարցը
ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման գործընթացի շրջանակներւոմ ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել է աշխատաքային քննարկում, որը վարել է նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տարածքում առկա քիմիական որոշ նյութեր նոսրացնելու և կոյուղու միջոցով հեռացնելու հնարավորությունները: