Առգրավվել և ոչնչացվել են
Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին:
Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար
ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կայացավ ՄԱԶԾ կողմից կազմակերպված «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» խորագրով աշխատաժողովը, որի գործնական փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (28.12.2020-02.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հեռավար դասընթացների շարք պահպանվող տարածքների համար
2020 թվականի դեկտեմբերի 7-ից 23-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) հայաստանյան մասնաճյուղի Անդրսահմանային միացյալ քարտուղարության ծրագրի (TJS) կենսակայուն էկոտուրիզմի զարգացման խթանման բաղադրիչի շրջանակներում պահպանվող տարածքների համար հեռավար եղանակով դասընթացների շարք անցկացվեց։
Աշխատանքային քննարկում
Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացավ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։
Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 9-ը կայացած՝ «Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար» դասընթացին մասնակցած՝ ՀՄԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ավարտական վկայականների հանձնումը։
Բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով: