Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (09-14.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը մայրաքաղաքի փողոցներում՝ Շտերնբերգիա Ֆիշերի ծաղիկն է
Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։
Հրապարակվել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020 թվականի 4-րդ եռամսյակի տեղեկագիրը
Ինչպիսի՞ն են եղել կլիմայական բնութագրերը, եղանակը, մթնոլորտային օդի և մթնոլորտային տեղումների որակն ու քանակը, մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի որակն ու քանակը, հողերի որակը, անտառների մոնիթորինգի արդյունքները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին (2020թ.):
ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որս
2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք. սպանվել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։ Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (08-13.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 08-ի ցերեկը, 09-ի գիշերը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 09-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 09-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 08-ի ցերեկը, 09-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 10-13-ին էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 08-ի ցերեկը, 09-ի գիշերը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 09-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ը
Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։