Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22.09-27.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 23-25-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Միջազգային համագործակցության օրակարգում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.09-23.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Անկախության 29-ամյակի կարգախոսն է՝ «Մեր հայրենիք»: Հայաստանի ամենագողտրիկ վայրերի միջոցով բացահայտենք մեր երկրի բնության յուրօրինակ ու անկրկնելի տեսարանները:
Հետևեք ՀՀ անկախության օրվան նվիրված պաշտոնական էջին։
https://www.facebook.com/ArmeniaIndependenceDay/
Սեպտեմբերի 12-ից 15-ը Եվրոպական միությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Քարֆուր Հայաստան և ՍՊԱՐ սուպերմարկետների հետ բաժանել են 2650 բազմակի օգտագործման տոպրակ:
Սահմանափակենք միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։
Եթե արդեն ստացել եք բազմակի օգտագործման տոպրակ, մի՛ մոռացեք օգտագործել այն: Համատեղ ջանքերով պետք է հաջողենք էկո-մշակույթի ձևավորման չափազանց կարևոր գործընթացում:
ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ, ԼԱՅՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
ՇՄՆ միջազգային համագործակցության արդյունքները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի գլխավորած պատվիրակությանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձը օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ՝