Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19-24.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-24-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է՝
Ինչո՞ւ են այս տարվա մարտին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներխուժումներ
2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.03.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Մարտի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կնվազի 3-4, 19-ի գիշերը 4-6 աստիճանով, 21-23-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախատեսում է 2021 թվականին իրականացնել 2020 թվականին մեկնարկած սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի 2-րդ փուլը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Անդամակցության հնարավորություն Եվրոպական Միության շրջակա միջավայրի հարցերով զբաղվող դատավորների ֆորումին
Ֆորումի նպատակն է նպաստել ազգային, եվրոպական և միջազգային էկոլոգիական իրավունքի լավագույն կիրառմանը և կիրարկման ապահովմանը։
Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Հզոր ապագա» սոցիալական ՀԿ-ն Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում իրականացրել է էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագիր,որը միաժամանակ կապահովի նաև դիսպանսերի ֆինանսական կայունությունը։
Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար
«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ, «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ՄԱԶԾ-ՌԴՄՀ ծրագրերի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում աշխատակիցների կարողությունների բարելավման նպատակով ս.թ. մարտի 9-18-ը իրականցվում են վերապատրաստման դասընթացներ՝ «Անօդաչու թռչող սարքերի կիրառությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» թեմայով։